ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–նԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Էստոնիայում հայկական ժամանակակից արվեստի առաջին ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` ապրիլի 16–ին, ժամը 13։00–ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Էստոնիայում հայկական ժամանակակից արվեստի առաջին ցուցահանդեսին` «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով, որը կազմակերպվել էր «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Էստոնիայի ազգային գրադարանում։
Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 10–ին Էստոնիայի մշակույթի նախարարության, Էստոնիայի կառավարությանն առընթեր Մշակույթի հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նաև «Էստոնիայի գծանկարիչների ասոցիացիայի» հետ սերտ համագործակցությամբ։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն`
Ցուցահանդեսի մասնակիցներ, նկարիչներ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը Տիգրան Կիրակոսյանը,
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

