ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված մի շարք միջազգային մրցանակների արժանացած «Կավե մարդը» ֆիլմին
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի` ապրիլի 7–ին, ժամը 14։00–ին Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կավե մարդը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմին, որը միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների է արժանացել։
1. 2013 թ.–ի օգոստոս` ֆիլմն արժանացել է Ոսկե մեդալի ՅՈւՆԵՍԿՕ–ին առընթեր «UNICA» միջազգային փառատոնի ժամանակ (Ֆիբերբրուն, Ավստրիա),
2. Այնտեղ ֆիլմի գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովն արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դերի համար»,
3. 2013 թ.–ի հոկտեմբեր` «Rahvusvaheline harrastusfilmide festival» Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնի առաջին մրցանակ (Տալլին, Էստոնիա),
4. 2013 թ.–ի դեկտեմբեր` NOFI Ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնի պատվավոր դիպլոմ (Լոս Անջելես),
5. 2014 թ.–ի մարտ` «Nachbarn bei Freunden» միջազգային փառատոնի գրան–պրի (Բեռլին 2014)։
Մամուլի ասուլիսին կմասնակցեն ֆիլմի ստեղծողները հետևյալ կազմով`
Ռեժիսոր` Արեն Վաթյան,
Սցենարի հեղինակ` Արմեն Վաթյան,
Գլխավոր դերակատար` Կարեն Ջանգիրով։
Ասուլիսին կմասնակցի նաև NOFI Ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնի (Երևան–Լոս Անջելես) նախագահ և «UNICA» կոմիտեի անդամ Արտաշես Հովհաննիսյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար` 52-83-92 (ներքին` 108), 52-83-64 (ներքին` 108), 56-72-10 (ներքին` 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր` (094) 18-33-77։–0-

