Ուրբաթ՝ հունվարի 20-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և IFC-ի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Ասուլիսի բանախոսներն են՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, IFC (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հայկական ներկայացուցչության ներդրումային ծրագրերի համակարգող Արման Բարխուդարյանը:
Ասուլիսի ընթացքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և IFC-ի միջև վարկային համաձայնագիր կստորագրվի: Նաև կամփոփվեն 2011թ.-ի Բանկի գործունեության արդյունքները:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Մենեջեր՝ Գայանե Հովհաննիսյան, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-