ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հայաստանում Ճապոնական ֆիլմերի փառատոնին նվիրված մամուլի ասուլիս կհրավիրվի

04.11.2011, 16:05

Երկուշաբթի՝ նոյեմբերի 7-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս՝ նվիրված Ճապոնական ֆիլմերի փառատոնին, որը կանցկացվի նոյեմբերի 8-12-ը Երևանում և Գյումրիում:

Փառատոնը կկազմակերպեն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը և «Hikari» հայ-ճապոնական գիտակրթական և մշակութային կենտրոնը: Միջոցառման անցկացմանն աջակցություն է ցուցաբերում ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը, «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, Հայաստանի Այկիդոյի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց  7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին 108), 52-83-64 (ներքին 108), 56-72-10 (ներքին 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր: Բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: --0—