ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒն ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանում ռուսական խոսքի օրերի բացմանը նվիրված մամուլի ասուլիս
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Հայաստանում թվով չորրորդ Ռուսական խոսքի օրերի (հոկտեմբերի 3-9) բացմանը: Ռուսական խոսքի օրերը նվիրված են ԱՊՀ ստեղծման 20-ամյակին և անցկացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մամուլի ասուլիսին կմասնակցեն՝
- ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը,
- Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը,
- Մոսկվայի երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Սպեսիվցևը,
- գրող, դրամատուրգ, հայագետ Կիմ Բակշին,
- Ռուսաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Վլադիմիր Մասալովը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25-12-19: -0-

