ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 15:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ` «Մայրաքաղաքների էկոլոգիան. մեգապոլիսի խնդիրները» թեմայով:
Որո՞նք են խոշոր քաղաքների էկոլոգիայի վրա բացասաբար ազդող հիմնական գործոնները: Ինչպե՞ս կրճատել ավտոմեքենաների ու արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների ծավալները: Ինչպե՞ս պաշտպանել տնկված անտառներն ու ջրամբարները: Ինչպե՞ս բարելավել մայրաքաղաքների բնապահպանական իրավիճակը: Կա՞ն, արդյոք, խնդիրների ընդհանուր լուծումներ: Այս և այլ հարցեր կքննարկեն տեսակամուրջի մասնակիցները:
Երևանից մասնակցում է՝
- բնապահպան, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը,
Մոսկվայից մասնակցում են՝
- Մոսկվայի քաղաքային դումայի բնապահպանական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վերա Ստեպանենկոն,
- ՄՊՀ Կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Քավթարաձեն:
*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է վիզուալ տարբեր նյութերի օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսներ հավատարմագրման համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108).
Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամարը՝ (093) 25-12-19 --0—

