ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա FOREX CLUB Ընկերությունների խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը
Երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա FOREX CLUB Ընկերությունների խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման «Ելքը համաշխարհային ճգնաժամից և հետխորհրդային տարածքի ազգային տնտեսությունները»:
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
- FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը,
- Ուկրաինայում գտնվող լրատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Իվչենկոն,
- FOREX CLUB-ի վերլուծական բաժնի պետ Անդրեյ Դիրգինը,
- FOREX CLUB ընկերությունների խմբի մամուլի ծառայության ղեկավար Կոնստանտին Կոլցովը:
«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:
Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):
Գայանե Հովհաննիսյան, մենեջեր, բջջային հեռախոս՝ (093) 25-12-19. -0-

