ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի

15.07.2009, 11:29
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջ կանցկացվի

Հինգշաբթի՝ հուլիսի 16-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կանցկացվի Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ « Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում. առաջընթաց հնարավո՞ր է բանակցություններում» թեմայով:

2009թ.-ի հուլիսի 18-ին Մոսկվայում, «ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավ» միջազգային ոչ պաշտոնական միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Տեսակամուրջի ընթացքում առաջարկվում է քննարկել մի շարք թեմաներ, որոնք կքննարկվեն բանակցությունների ընթացքում, ինչպես նաև հետահայաց անդրադարձ կատարել ԼՂՀ հակամարտության կարգավորման նախորդ փորձերի վրա:

Երևանում տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը,

-         Հայ Հեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,

-         Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մոսկվայում տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը,

-         ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը,

 -        Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը:-0-