Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսագիտություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի մամուլի ասուլիսը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի՝ մայիսի 6-ին, 14։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսագիտություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի թեման է՝ Հայաստանի տնտեսության վրա տնտեսական ճգնաժամի իրավիճակային ազդեցության գնահատականի՝ կենտրոնի կատարած հետազոտության ներկայացումը։
Հետազոտությունն անցկացվել է տնային տնտեսությունների, ձեռնարկությունների և Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վրա ճգնաժամի ունեցած ազդեցությունը որոշելու նպատակով։
Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝
«Տնտեսագիտություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, նախագահ Մանուկ Հերգնյանը։
«Տնտեսագիտություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը։
ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։
Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92, 52-83-64, 56-72-10 (ներքին 108)։
Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77.—0—

