ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` հուլիսի 4–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Արագած» միջազգային երաժշտական փառատոնին։
Հուլիսի 8–ին Երևանում մեկնարկում է «Արագած» միջազգային երաժշտական փառատոնի առաջին շրջանը։ Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ երաժիշտներ, մանկավարժներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ։ Երևանի լավագույն համերգասրահներում կկազմակերպվի 20 համերգ։
Ասուլիսի բանախոսն է
– Փառատոնի գլխավոր տնօրեն և հիմնադիր, թավջութակահար Վահրամ Սարաջյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80
Email: news@newsarmenia.am
Համակարգող` Իրինա Մանասյան, (091) 72 02 86։–0–