ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Տատյանա Դանիլյանցի վավերագրական ֆիլմին և «Ոսկե ծիրանի» շրջանակում կայանալիք բացառիկ համերգին
12.07.2017,
12:00
Հինգշաբթի` հուլիսի 13--ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի վավերագրական ֆիլմի պրեմիերային:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովաստի-Արմենիա/. Հինգշաբթի` հուլիսի 13--ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս`նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, ինչպես նաև ֆիլմի գլխավոր հերոսների մասնակցությամբ համերգին, որոնք տեղի են ունենալու «Ոսկե ծիրան». XIV միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» վավերագրական-երաժշտական ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա հուլիսի 14-ին ժամը 19.00-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը պատմում է վեց հայ երաժիշտների մասին, որոնց ճակատագրերն ու երաժշտությունը սերտորեն կապված են Երևանի ճակատագրի հետ: Լիամետրաժ ֆիլմի հերոսներ են դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, «Grammy» և World Music Award մրցանակների դափնեկիր, Armenian Navy Band–ի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը, կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը, դաշնակահար, ջազմեն Մալխասը (Լևոն Մալխասյանը), կոմպոզիտոր, թառահար Միքայել Ոսկանյանը և շանսոնյե Ֆորշը։ Հենց նրանց աչքերով և նրանց երաժշտության միջոցով է ներկայացվում Երևանը, որն ապրում ու ենթարկվում է իր սեփական ռիթմին և մեղեդուն:
Ֆիլմի ցուցադրությունից հետո «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում հյուրերին սպասվում է համերգ` ֆիլմի հերոսների մասնակցությամբ
Ասուլիսի բանախոսներն են.
- ռեժիսոր Տատյանա Դանիելյանց
- կոմպոզիտոր և երգչուհի Լիլիթ Պիպոյանը
- թառահար թառահար Միքայել Ոսկանյանը
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email: press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-