ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Դենիս Դվորնիկովի ասուլիսն արցախյան հանրաքվեի թեմայով

22.02.2017, 12:59
Հինգշաբթի` փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները» թեմայով։
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Դենիս Դվորնիկովի ասուլիսն արցախյան հանրաքվեի թեմայով
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում» թեմայով։

Ասուլիսի ընթացքում կքննարկվեն Արցախում փետրվարի 20–ին անցկացված հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում պաշտոնական Մոսկվայի մասնակցությանը վերաբերող հարցեր։

Ասուլիսի բանախոսն է հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`

Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։

Email: press-center@newsarmenia.am

Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-