Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

29.08.2025, 10:54
Վարչապետը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը  տիկնոջ հետ  աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Վարչապետը տիկնոջ հետ  աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են վարչապետի գրասենյակից։

Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։

Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։

Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում