437.67
4.35
404.35
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ուղղվել են սուր հարցեր. Մակունցը՝ ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի կողմից դիմումը հետ կանչելու մասին

18:00
18 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը երեքշաբթի՝ օգոստոսի 18-ին հանդիպում է անցկացրել ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ, ով առաջադրվել է դատավորների Դատավորների ժողովի կողմից:

Ինչպես հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, հանդիպմանը ներկա էր խմբակցության անդամների գրեթե կեսը:

Загружается новость ... "Лево"

«Հնչել են այն բոլոր հարցերը, որոնք պատգամավորներին հուզել են։ Նիստ և հանդիպումը եղել է փակ, եթե Խունդկարյանը հարկ կհամարի խոսել մանրամասների մասին, ես կառաջարկեմ՝ իրեն հարցադրումն ուղղել»,- նշել է Մակունցը՝ ընդգծելով, որ «Իմ քայլը»խմբակցությունն այս հարցով մեկնաբանությամբ հանդես չի գալու:

Հարցին՝ ինչպիսի՞ մթնոլորտում է անցել ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումը, որ նախկին թեկնածուն հետ վերցրեց դիմումը.

Խոսելով այն մասին, թե ինչպիսի մթնոլորտում է անցել ՍԴ արդեն նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ, Մակունցը նշել է, որ հնչել են սուր հարցեր:

«Հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչպիսի մթնոլորտում սովորաբար անցնում է մյուս թեկնածուների հետ։ Այսինքն՝ հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ կարող են հնչել սուր հարցեր, որոնք հնչել են։ Հավանաբար դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն: Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանը կայացրել է իր որոշումը և մեր հարգում ենք իր որոշումը»,- հայտնել է նա:

Հարցին այն մասին, թե արդյոք Կառավարությունն ունի՞ ՍԴ դատավորի նոր թեկնածու, Մակունցը հայտնել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը չունի տեղեկատվություն այդ մասին, որովհետև վերջինս պետք է ներկա գտնվի ԱԺ նիստին, որտեղ պատգամավորները հնարավորություն կունենան հարցեր ուղղելու և գաղտնի քվերակությունից հետո կորոշեն՝ ընտրել Խունդկարյանին, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ նախօրեին Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հետ է կանչել ՍԴ դատավոր դառնալու իր համաձայնությունը:

Վիճահարույց օրենք

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Մինչ այդ, հունիսի 30-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

Փոփոխությունների էությունը

Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։

Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։

Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։

Սահմանադրական փոփոխություններ

Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին