Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոնը հայերեն գրառում է արել

21.02.2024, 22:54
Մակրոնը հայերեն գրառում է արել
Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար․ Մակրոնը հայերեն գրառում է արել
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կից հայերենով հետևյալ գրառումն անելով.

«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը», հաղորդում է «Առաջին լրատվականը»։-0-