Կառավարության կողմից առաջադրված թեկնածուն հրաժարվել է դառնալ ՍԴ դատավոր (ՖՈՏՈ)

17.08.2020, 13:16
Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է ՍԴ դատավորի թեկնածությունից. ՖՈՏՈ

Կառավարության կողմից առաջադրված թեկնածուն հրաժարվել է դառնալ ՍԴ դատավոր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՍԴ դասատովորի թեկնածու Վահրամ Ավեստիսյանը, ով ավելի վաղ կառավարության կողմից առաջադրվել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու, ներկայացրել է «ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» իր համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի»,- հայտնել է նա:

Հետեւաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու եւ մեր Հայրենիքի»։
Դրանից ելնելով, Ավետիսյանն համարում է, որ նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը անիրատեսական է, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։

«Ուստի այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում»,- գրել է նա:

Իր հաղորդագրության մեջ նա նաև հայտնել է, որ պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:

Հայաստանու ՍԴ դատավորների պաշտոնները թափուր են ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո: 

 - рис.1


Վիճահարույց օրենք

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Մինչ այդ, հունիսի 30-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: 

Փոփոխությունների էությունը

Հունիսի 30-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՍԴ մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը։

Կատարված լրացումների համաձայն, կփոխվի համապատասխան մարմինների կողմից ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման կարգը։ Այսպես, սկզբից թեկնածուներ կառաջարկի կառավարությունը, հետո` նախագահը, հետո` Դատավորների խորհուրդը։

Օրենքում կատարված լրացումների համաձայն, ամրագրվում է ՍԴ անդամներին և դատավորներին թոշակ նշանակելու մեխանիզմը, ում լիազորությունները դադարեցվել են վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հետևանքով։

Սահմանադրական փոփոխություններ

Հունիսի 22-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 213–րդ հոդվածի նոր խմբագրություն, որով մասնավորապես առաջարկվում է 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարել ավարտված: 

Քանի որ ընդունված նախագիծն ամիջականորեն վերաբերում է Սահմանադրական դատարանին, պատգամավորները դեմ քվեարկեցին, որպեսզի այդ փաստաթուղթը ներկայացվի ՍԴ ուսումնասիրությանը։-0-