ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ՍԴ դատավորի իրենց թեկնածուին:
Ինչպես նշել է կառավարության վարչակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, տվյալ պաշտոնին առաջադրվում է Վահրամ Ավետիսյանը: ՍԴ անդամի թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը:
Ինչպես նշել է Ավետիսյանը, եթե իրեն հնարավորություն ընձեռնվի դառնալ ՍԴ դատավոր, ապա ինքը պարտավորվում է առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածությունն ու անաչառությունը:
«Ինչպես նաև հաշվի առնելով մեր երկրում ձևավորված իրողությունները նաև ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը»,- նշել է Ավետիսյանը:
Ավետիսյանը իր կենսագրությունը ներկայացնելով՝ նշել է, որ մասնագիտական գործունեությունը սկսկել է 1999-ից դատախազությունում, որտեղ ավագ քննիչ է աշխատել, հետո ՌԴ-ում թեկնածուական է պաշտպանել, անցել դասախոսական աշխատանքի։ 2002 թվականից դասավանդում Է ԵՊՀ-ում, քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։ Զուգահեռ զբաղվել է մասնավոր պրակտիկայով՝ տարբեր ընկերություններում եղել է իրավախորհրդատու։-0-