Սաղաթելյանը չբացառեց փողոցային պայքարի հավանականությունը 2026թ․–ի ընտրություններից առաջ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի,/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ փողոցային պայքարի, ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, ընտրություններից առաջ շատ իրադարձություններ տեղի կունենա։ Մի՞թե հնարավոր չէ, որ կնքվի կապիտուլյացիայի համաձայնագիր, որը ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր (Ադրբեջանի հետ - խմբ.)», – ասաց Սաղաթելյանը երկուշաբթի ասուլիսի ժամանակ։
Այս համատեքստում Սաղաթելյանը չբացառեց իշխանափոխության համար փողոցային պայքարի մեկնարկը՝ հավելելով, որ նախևառաջ անհրաժեշտ է դրան պատրաստվել։
Ավելի վաղ ԱԺ խոսնալ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական ընտրությունները տեղի կունենան 2026թ․–ի հունիսին։