«Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևաչափը կսահմանի միայն համագումարից հետո
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության ֆձևաչափը կձևակերպի կուսակցական համագումարից հետո միայն, որը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը։
«Նախագահական ընտրություններին մեր մասնակցության մասին որոշումը կընդունենք համագումարը գումարելուց հետո միայն», - ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ կուսակցությունը չի բացառում ինչպես «արժանի» թեկնածուի աջակցության հնարավորությունը, այնպես էլ սեփական թեկնածուի առաջադրումը։
«Այս անգամ նախագահական ընտրություններում կարևորը այլընտրանքն է, իսկ մեր կուսակցությունն իր այլընտրանքը կներկայացնի հանրապետության բոլոր գալիք ընտրություններում»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով, այսօրվա դրությամբ առաջադրված բոլոր թեկնածուները կարող են լուրջ հայտ ներկայացնել որպես այլընտրանքային ուժ։ «Քաղաքական դաշտում Հայաստանին անհրաժեշտ են նոր գործընթացներ, թեկնածուները պետք է լուրջ վերլուծեն անցյալը», - ասաց նա։
Կուսակցության նախագահը նաև ավելացրեց, որ «Ժառանգությունը» մի քանի թեկնածուներ ունի նախագահի պաշտոնի համար, բայց կոնկրետ անուններ չտվեց։ Չնայած դրան, Հովհաննիսյանի խոսքերով, «նախագահի աթոռը» կուսակցության համար ինքնանպատակ չէ։
Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թվականի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—