Փարիզի և Երևանի փոխգործակցությունը կդառնա հարթակ Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

02.06.2025, 12:58
Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխգործակցությունը պետք է ծառայի որպես հարթակ շփումների և փորձի փոխանակման համար, ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դևիդ Բերտոլոտին
Փարիզի և Երևանի փոխգործակցությունը կդառնա հարթակ Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխգործակցությունը պետք է ծառայի որպես հարթակ շփումների և փորձի փոխանակման համար՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանն ու կայունությանը, ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դևիդ Բերտոլոտին։

«Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Հայաստանին անսասան և լիակատար աջակցության մասին, և մեր համագործակցությունը հնարավոր չէր լինի առանց տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ամենօրյա ներգրավվածության», - նշեց Բերտոլոտին Գորիսում կայացած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացման տեսաուղերձում։

Բերտոլոտին կարծում է, որ համաժողովը հնարավորություն կտա քննարկել մի շարք առանցքային թեմաներ՝ տարածքների տնտեսական զարգացման, երիտասարդության դերի բարձրացման, կառավարման ոլորտում կանանց ներգրավվածության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների կարիքները բավարարելու նպատակով։