Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև կառուցվածքային համագործակցություն է ստեղծվել. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահների միջև կառուցվածքային համագործակցություն է ստեղծվել, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված 2007 թվականին Ռուսաստանի Դաշնության ներքաղաքական և դիվանագիտական գործունեության վերաբերյալ ակնարկում։
Ըստ փաստաթղթի, 2007թ.-ին ղարաբաղյան հակամարտության հարցում հաջողվել է սեղմ կառուցվածքային համագործակցություն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջև՝ միջնորդական պայմաններով։
«Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում արևմտյան գործընկերները հավատարիմ են մնում առանց այլընտրանքի դիրքորոշումներին, ինչպես նաև հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու անթույլատրելիության և միակողմանի առաջարկվող պայմանները հարկադրաբար ընդունելուն դեմ սկզբունքներին։ Դրան նպաստում էին նաև ՌԴ ԱԳՆ ղեկավարության կանոնավոր շփումները Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հունվարին և օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ»,- ասվում է ակնարկում։
ՌԴ ԱԳՆ-ը նշում է, որ համանախագահների միջնորդական գործունեությունը սատարում է ստացել «ութնյակի» երկրների ԱԳ նախարարների հայտարարությունում, որը հնչեցվել է մայիսին Հայլինգենդամում և նոյեմբերին Մադրիդում կայանալիք «Ութի խմբի» գագաթնաժողովիղ և ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի գագաթնաժողովից առաջ։
Մադրիդում Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին պաշտոնապես փաստաթուղթ են հանձնել, որում կային կարգավորման հիմնարար սկզբունքները։
«Այս քայլը ձեռնարկվել էր, հաշվի առնելով երկու երկրներում էլ տեղի ուենենալիք նախագահական ընտրությունները, որպեսզի պահպանվեին բանակցությունների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները և առաջ գնային դեպի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ավարտը»,- ասվում է փաստաթղթում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-