ՀՀ փոխվարչապետն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել
09.04.2025,
10:54
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, հաղորդում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին:
Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել: