ՀՀ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու տեղամասերի քվեարկության արդյունքները

12.06.2026, 10:02
Նյութերն ուղարկվել են դատախազություն։
ՀՀ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու տեղամասերի քվեարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԿԸՀ-ն հունիսի 11-ի արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, որոշումներն ընդունվել են քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում արձանագրված խախտումների քննարկման արդյունքում։

Նյութերն ուղարկվել են դատախազություն։