Ռուսաստանից ավելի քան 1.1 հազար տոննա բարձրորակ ցորենի սերմացու է ներկրվել Հայաստան

20.09.2011, 17:30
Ռուսաստանից ավելի քան 1.1 հազար տոննա բարձրորակ ցորենի սերմացու է  ներկրվել Հայաստան

Երեքշաբթի Ռուսաստանից ավելի քան 1.1 հազար տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմացու է ներկրվել Հայաստան,  հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիսում ներկա է գտնվել Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից Հայաստան ներկրված ավելի քան 1100 տոննա բարձրորակ «էլիտա» ցորենի սերմացուի վագոնների բեռնաթափմանը։

Մասնագետները տեղեկացրեցին, որ անցյալ տարի ներկրված 950 տոննա ցորենի սերմացուից ստացվել է ցորենի 7 տեսակներից ստացվել է 220.000 տոննա ցորեն, անցած տարվա 183.000-ի դիմաց:

Ստացված 2900 տոննա առաջին վերարտադրության սերմացուները կբաժանվեն 0.4-3 հա հողատարածք ունեցող շահառուներին, որոնց թիվը հասնում է 9-10 հազարի:

Այս տարի, նախորդ տարվա համեմատ նվազել նաև մեկ կիլոգրամի համար նախատեսված ներկրման գինը: 2010 թ. ցորենի սերմացուն Ռուսաստանից ներկրվել է 1 դոլարին համարժեք գումարով, իսկ այս տարի ներկրված հացահատիկի սերմացուի գինը կազմել է մոտավորապես 75 ցենտին համարժեք գումար:

Գյուղնախարարությունը մշակել էր, կառավարությունն էլ հավանության արժանացրել 2010-2014 թթ. սերմնաբուծության ծրագիրը, որի շրջանակներում էլ արդեն երկրորդ տարին է Հայաստան է ներկրվում ցորենի «Էլիտա» սերմացու, որը բաժանվելու է 7 հա և ավել հողատարածք ունեցող գյուղացիներին: -0-