Հայկական բանակի տասնիննամյա շարքային զինծառայող է զոհվել ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Ըստ նախնական տվյալների` համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ)»,- ասվում է հաղորդագրությունում:
Կատարվում է հետաքննություն: -0-