Երևանի բնակիչներն ու հյուրերը կարող են երեքշաբթի անվճար հետևել աստղերին

27.07.2010, 16:43
Երևանի բնակիչներն ու հյուրերը կարող են երեքշաբթի անվճար հետևել աստղերին

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Գուդրայք Ջոն» հայկական հասարակական կազմակերպությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին հեռադիտակների միջոցով հետևել աստղերին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կազմակերպության նախագահ Ռուբեն Բունիաթյանը:

«Բոլոր ցանկացողները Երևանի ժամանակով ժամը 21:30-ից կարող են մոտենալ Կասկադի մոտ գտնվող Հաղթանակի հուշահամալիրի հարակից տարածք և մասնակցել միջոցառմանը», - ասաց Բունիաթյանը:

Նրա խոսքերով՝ միջոցառմանը մասնակցելն անվճար է:

«Մենք նման միջոցառումներ ենք անցկացնում 2004 թ.-ից: Սակայն առաջին անգամ է այն հասարակական բնույթ կրելու», - նշեց կազմակերպության ղեկավարը:

Նա տեղեկացրեց, որ ամեն տարի աստղերին հետևելու միջոցառում է կազմակերպվում հայտնի հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին:

«Բացի այդ, մենք նման միջոցառումներ ենք անցկացնում արևի խավարման և աստղագիտական այլ հետաքրքիր երևույթների ժամանակ», - ավելացրեց Բունիաթյանը:-0-