417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում նշվել է Պուշկինի ծննդյան օրը

13:43
07 Հունիսի 2010

«Բարև Ձեզ, Ալեքսանդր Սերգեևիչ» պուշկինյան պոեզիայի հինգերորդ հանրապետական տոնը, որը նվիրված է պոետի ծննդյան 211-ամյակին, նախօրեին նշվել է Հայաստանում Պուշկինի լեռնանցքում Ա. Ս Գրիբոյեդովի դիակը տեղափոխող սայլին Պուշկինի հանդիպումը պատկերող հուշարձանի մոտ:

Տոնի կազմակերպիչներն էին Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը, «Հայաստան-Ռուսաստան» բարեկամության միությունը, «Ռոսիա», «Օդա-լուչ», «Ռուսաստանի բարեկամները», «Ռուսական մշակույթի օջախ», «Օդա» հասարակական կազմակերպությունները, Հայաստանի ռուս հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամը, Երևանի հումանիտար ինստիտուտը, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը:

Միջոցառումն անցկացվել է նրա գլխավոր կազմակերպիչ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հովանու ներքո: Միջոցառման կազմակերպման նպատակով ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որը գլխավորել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Ինչու՞  ենք մենք ձգտում այցելել այս վայր: Միգուցե մեզ որևէ սուրբ անկյուն է պետք, ուր կարող ենք գալ և իսկապես խոնարհվել, հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների և բոլոր ժամանակների մեծագույն պոետի հիշատակին: Պուշկինը հավերժ է այն պատճառով, որ նա բոլոր հարցերին պատասխանող պոետ է, նա մեր ժամանակակիցն է, չնայած որ արդեն երեք դար է անցել: Նա հավերժ է, քանի որ միշտ արդիական է և հրատապ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը նշել  է «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանցի հայրենակիցների համաշխարհային համակարգող խորհրդի անդամ Յուրի Յակովենկոն:

Նրա խոսքերով՝ պուշկինյան պոեզիայի հինգերորդ ավանդական տոնին հավաքվել են Հայաստանի տարբեր վայրերից (Ալավերդի, Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Էջմիածին, Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Չարենցավան, Սևան) ժամանած մարդիկ: «Միայն այս թվարկումը խոսում է այն մասին, որ տոնը իսկապես հանրապետական բնույթ է ստացել», - նշել է Յակովենկոն:

«Սլավյանսկի դոմ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերի խորհրդի անդամ Նոնա Գուստովան իր հերթին նշել է, որ բարի ավանդույթ է ձևավորվել հայ երիտասարդներին բերել Պուշկինի լեռնանցքի մոտ:

«Պուշկինը պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, նա մերձեցնում է բոլոր ժողովուրդներին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Գուստովան:

Նա հիշեցրել է ,որ նախորդ տարի, երբ նշվում էր Պուշկինի 210-րդ հոբելյանը, Հայաստանում անցկացվեց Պուշկինի անվան փառատոն, որին մասնակցեցին 22 բուհեր ներկայացնող ուսանողներ:

«Լինելով երկու ազգությունների ներկայացուցչուհի, իմ մայրը հայ է, հայրս՝ ռուս, ցանկանում եմ, որ հայ երիտասարդները լավ խոսեն ռուսերեն», - ասել է Գուստովան:

«2004 թ.-ից անցկացվող մեր փառատոնի նշանաբանն է՝ «Մենք կարդում, խոսում և երգում ենք ռուսերեն» և հուսով ենք, որ շուտով կնշենք կլոր տարեթիվ՝ 10-ամյակը: Երբ մենք 2004 թ.-ին սկսում էինք այս փառատոնը, կարծում էինք, որ այն միանգամյա միջոցառում կլինի: Սակայն ուսանողները հավաքվում են արդեն յոթերորդ տարին, ամեն անգամ բուհերի թիվն ավելանում է, և տարբեր բուհերի ուսանողների միջև բարեկամությունը դրսևորվում է հենց այս փառատոնների ժամանակ», - ասել է նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը