Գյումրի քաղաքում Օլիմպիական հերթափոխի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել
08.02.2010,
13:46
Գյումրի քաղաքում Օլիմպիական հերթափոխի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել
Գյումրի քաղաքում Օլիմպիական հերթափոխի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունից, նախօրեին հրդեհ է բռնկվել Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի տարածքում:
«Դեպքի վայր է մեկնած մեկ մարտական հաշվարկը մեկուկես ժամվա ընթացքում մարել է բռնկումը։ Հրդեհի հետևանքով այրվել են քոլեջի հանդերձարանը, ծանրաձողի դահլիճը, միջանցքը, սանհանգույցը, գույքը` 101 քմ ընդհանուր մակերեսով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհեր և տուժածներ չկան։ -0-