ԱՕԿ նախագահը պարգևատրվել է եվրոպական օլիմպիական կոմիտեի մեդալով
18.12.2009,
19:10
ԱՕԿ նախագահը պարգևատրվել է եվրոպական օլիմպիական կոմիտեի մեդալով
Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտի զարգացման գործում ունեցած զգալի ավադի համար ուրբաթ պարգևատրվել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի մեդալով:
«Դուք հայկական և եվրոպական սպորտի իսկական առաջնորդ ունեք, մարդ, ով շատ բան է արել սպորտի զարգացման ու աջակցման համար, և ով հայկական օլիմպիական ընտանիքի առաջնորդն է»,- պարգը հանձնելիս ասաց Եվրոպական օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, լեհական օլիմպիական կոմիտեի նախագահ Պյոտր Նուրովսկին:
Նա ավելացրեց, որ իր համար մեծ պատիվ է ԵՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիքի և գործադիր կոմիտեի կողմից հանձնել այս պարգևը:
ԵՕԿ պարգևից բացի, Նուրովսկին Գագիկ ծառուկյանին հանձնեց նաև Լեհաստանի ԱՕԿ-ի ոսկե մեդալը, ինչպես նաև խորհրդանշական նվեր՝ «ոսկե փողկապ»:-0-

