ՀՀ ԱԺ խոսանկը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա

12.11.2009, 16:39
ՀՀ ԱԺ խոսանկը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին: Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչևայի նամակը, որով  նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Սոֆիա:

Այս մասին «նովոստի-Արմենիա» գործակալությնը հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի և Հայաստանի միջև հաստատված բարեկամական և գործընկերային հարաբերությունների կապակցությամբ և հավաստեմ հետագայում ևս միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու իմ պատրաստակամությունը», - մեջբերեց դեսպան Ստայկովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի նամակից:

Աբրահամյանը երախտագիտությամբ ընդունեց այդ հրավերը: Զրուցակիցները պայմանավորվեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով:

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք մասնավորապես կարևորեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձրեցին առևտրատնտեսական կապերի խորացմանը: Այդ համատեքստում կողմերը համաձայնեցին մոտակա ժամանակներս հայ-բուլղարական բիզնես-ֆորում կազմակերպելու անհրաժեշտության հարցում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև անդրադարձան Հայաստանի և

Բուլղարիայի տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերին:-0-