Երևանի քաղաքապետն արդյունավետ համագործակցություն է ակնկալում Համաշխարհային բանկի հետ

16.10.2009, 12:10
Երևանի քաղաքապետն արդյունավետ համագործակցություն է ակնկալում Համաշխարհային բանկի հետ
Երևանի քաղաքապետն արդյունավետ համագործակցություն է ակնկալում Համաշխարհային բանկի հետ

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն արդյունավետ համագործակցություն է ակնկալում Համաշխարհային բանկի հետ, այս մասին հայտարարվել է ՀԲ պատվիրակության ղեկավար, Կովկասի գծով տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ալամը համաձայնել է Գագիկ Բեգլարյանի հետ և տեղեկացրել, որ իրենք պատրաստ են նորովի համագործակցել Հայաստանի մայրաքաղաքի հետ:

Զրուցակիցները քննարկել են Երևանին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, ջրային համակարգին վերաբերող հարցեր:

Տեղեկատվության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի միջև ուղղակի համագործակցությունն սկսվել է 2006-07թթ., երբ բանկի աջակցությամբ իրականացավ տրանսպորտի բարեփոխումների խորհրդատվական ծրագիրը:

Կողմերը պայմանավորվել են հետայսու հաճախակի դարձնել հանդիպումներ:

1992 թ.-ից ի վեր Հայաստանի հետ համագործակցության ընթացքում և IDA-ում (Զարգացման միջազգային ասոցիացիա) անդամակցությունից հետո Համաշխարհային բանկը 1,314 միլիարդ դրամի վարկ է տրամադրել:-0-