Երիտասարդ կինը կասկածվում է 52-ամյա տղամարդու սպանության մեջ
28.07.2009,
14:17
Երիտասարդ կինը կասկածվում է 52-ամյա տղամարդու սպանության մեջ
Մեղրի քաղաքի 32-ամյա բնակչուհին կասկածվում է 52-ամյա տղամարդու սպանության մեջ, որի դին հայտնաբերվել է նախօրեին գիշերը երևանյան բնակարաններից մեկում, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ 52-ամյա Հենրիկ Մադոյանի մարմնի վրա հայտնաբերվել է սուր-կտրող-ծակող գործիքի 46 թափանցող վերք», - ասվում է տեղեկատվության մեջ:
«Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ժամեր անց բերման է ենթարկվել Մեղրի քաղաքի բնակչուհի, 32-ամյա Գոհար Ազարյանը։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հանգամանքները պարզվում են», - ասվում է տեղեկատվության մեջ:-0-