ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 10-14-ը գտնվելու է Գերմանիայում

06.11.2008, 14:36
ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 10-14-ը գտնվելու է Գերմանիայում
ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը նոյեմբերի 10-14-ը գտնվելու է Գերմանիայում

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խումբը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի գլխավորությամբ, նոյեմբերի 10-14-ը կայցելի Գերմանիա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչութունից։

Այցը տեղի կունենա ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտե‎ֆեն Ռայխեի  հրավերով։

«Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Բեռլինում` խորհրդարանի երկու պալատներում և Բրանդենբուրգի երկրամասի Լանտագում (խորհրդարանում): 

Այցի մանրամասների քննարկման նպատակով նախօրեին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանը և արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը բարեկամության խմբի անդամներին տեղեկություններ են հաղորդել հայ-գերմանական ‎ֆինանսատնտեսական, առևտրական ու միջպետական հարաբերությունների մասին։-0-