ՀՀ ոստիկանությունն առայժմ պատրաստ չէ հրապարակել Լոռու մարզի զանգվածային վարակի փաստով հետաքննության տվյալները

04.11.2008, 17:23
ՀՀ ոստիկանությունն առայժմ պատրաստ չէ հրապարակել Լոռու մարզի զանգվածային վարակի փաստով հետաքննության տվյալները
ՀՀ ոստիկանությունն առայժմ պատրաստ չէ հրապարակել Լոռու մարզի զանգվածային վարակի փաստով հետաքննության տվյալները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ ոստիկանությունն առայժմ պատրաստ չէ հրապարակել Լոռու մարզի զանգվածային վարակի փաստով  նախաքննության տվյալները, հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Նախաքննության մարմինները դեռևս պատրաստ չեն հայտնել գործի մանրամասները»,- երեքշաբթի մամուլի ասուլիսին հայտարարեց Շիրինյանը։ Ըստ նրա, նախաքննությունը շարունակվում է, և անհրաժեշտ է պարզել մի շարք հանգամանքներ։ 

Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։Բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել:

Վանաձոր և Ալավերդի քաղաքների բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել։ Նոյեմբերի 1-ի դրությամբ, Վանաձորի և Ալավերդու ինֆեկցիոն հիվանդանոցներում բուժօգնություն է ստացել 29 հիվանդ։

Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում)։ --0—