2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 10,3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 10,3 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրության ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 2604,6 մլրդ. դրամ (8,5 մլրդ ԱՄՆ դոլար)։
Վիճակագրական տվյալների համաձայն, 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 9,7 տոկոսով՝ 2007 թվականի հունվար-մայիսի ամիսների համեմատությամբ։
Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել են 6 տոկոսով։
2008թ. հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 103,4 տոկոս։
2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 3,837 մլրդ ԱՄՆ դոլար՝ 27,2 տոկոսով ավելանալով 2007թ. հունվար-մայիս ամիսների համեմատությամբ։ 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական աճը կազմել էր 13,2 տոկոս։
Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով։ --0—