Հայկական դիվանագիտությունը հաջողություններ է ունեցել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում. փորձագետ

01.10.2008, 18:55
Հայկական դիվանագիտությունը հաջողություններ է ունեցել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում. փորձագետ
Հայկական դիվանագիտությունը հաջողություններ է ունեցել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում. փորձագետ

Հայկական դիվանագիտությունը հաջողություն է ունեցել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում, կարծում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, հայտնի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Տասը տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնվել է կոմպլեմենտարիզմի սկզբունքի վրա, որն ունեցել է ինչպես իր կողմնակիցները, այնպես էլ ընդդիմախոսները։

«Մեր դիվանագիտությունը վրաց-օսական հակամարտության ասպեկտում բարձունքում հայտնվեց։ Մենք կատարեցինք մեր ռազմավարական պարտավորությունները Ռուսաստանի առաջ, պահպանեցինք բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և բարեկամական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ավելին՝ բարձրացնելով մեր նշանակությունը Ամերիկայի համար»,- ասաց նա չորեքշաբթի։

Սաֆրաստյանի կարծիքով, կոմպլեմենտար քաղաքականության տարիներին հայկական դիվանագիտությունը փորձ է ձեռք բերել և կարողացել է երեք երկրների (Վրաստանին, Ռուսաստանին և ԱՄՆ-ին) ներկայացնել իր դիրքորոշումը, շահել նրանց վստահությունը և պաշտպանել սեփական շահերն այդ ճգնաժամային իրավիճակում։ «Նոր մարտահրավերները որակապես նոր դիվանագիտություն են պահանջում, և նման քայլերը պետք է շարունակվեն»,- ասաց նա։

Ինչպես կարծում է փորձագետը, կոմպլեմենտար քաղաքականությունը պետք է անցյալում մնա։ «Երիտասարդ դիվանագիտության համար դա բավականին բարեհաջող քաղաքականություն է, և դրա հաջողությունները մինչև 2008 թ.-ի օգոստոս զգալի էին, բայց մենք կոմպլեմենտարիզմից մեկ քայլ առաջ ենք անցել՝ կարողանալով ներկայացնել մեր ազգային շահերը և հիմք դնելով նոր արտաքին քաղաքականության համար»,- ասաց նա։ Սաֆրաստյանը նշեց, որ նման քաղաքականությունը հիմնվում է հավասարակշռվածության վրա։ --0--