Հայաստանի վարչապետը կարծում է, որ կինը կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնը

23.07.2008, 15:48
Հայաստանի վարչապետը կարծում է, որ կինը կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնը
Հայաստանի վարչապետը կարծում է, որ կինը կարող է զբաղեցնել ՀՀ նախագահի կամ վարչապետի պաշտոնը

ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը կարծում է, որ հայ կինը բոլոր հնարավորություններն ունի՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու համար։  

«Կինը կարող է նախագահ կամ վարչապետ լինել, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ։ Հայ ժողովուրդը պետք է հաղթահարի նման խոչընդոտներն իր մտածելակերպում»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի «Հայաստանի երիտասարդական նվաճումներ» ամառային ճամբարի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Վարչապետի խոսքերով, ՀՀ կառավարության կողմից հանրապետության բուհերում անցկացված թեսթավորումները ցույց են տվել, որ հայ գերազանցիկների 90 տոկոսն աղջիկներ են, իսկ տղաները վերջին շրջանում ավելի քիչ ուշադրություն են դարձնում ուսմանը։  

Մինչ օրս ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Հայաստանի պատմության մեջ չեն եղել պետության ղեկավար մարմնում պաշտոններ զբաղեցրած կանայք։ Հայաստանի պատմության մեջ ընդամենը երկու թագուհի է եղել. Էրատոն, որն իր եղբայր Տիգրանի հետ ղեկավարել է Հայաստանը մ.թ.ա. 6 թ.-ից մինչև մ.թ. 1 թ.-ը, և Փառանձեմ թագուհին, որը 368-369 թթ-ին գահին փոխարինել է իր մանկահասակ որդուն՝ Պապին։ --0--