ՀՀ նախագահը հուսով է շարունակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը այդ երկրի նախագահական ընտրություններից հետո

21.07.2008, 17:33

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո։ 

«Ես հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններից հետո մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասաց Սարգսյանը երկուշաբթի՝ իր նախագահության 100 օրվա կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախագահի խոսքերով, Հայաստանը կարևորություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Միացյալ նահանգները հսկայական ֆինանսական և հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին անկախություն ձեռք բերելուց ի վեր (շուրջ 1,9 մլրդ դոլար)։

Բացի այդ Սարգսյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է։ --0--