Երեք մարդ վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

03.07.2008, 15:05
Երեք մարդ վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով

Երեք մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հրազդան քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի։ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև վրաերթի ենթարկել երեք քաղաքացու:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդ, Արարատ քաղաքի բնակիչ Պատվական Հովակիմյանը, ինչպես նաև Հրազդանի բնակիչներ Թամարա և Վարո Մհերյանները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Թամարա Մհերյանի վիճակը ծանր է, մյուս երկու տուժածներինը` միջին ծանրության: -0-