Չինաստանում մահացած ՀՀ դեսպանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը

13.06.2008, 12:43
Չինաստանում մահացած ՀՀ դեսպանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի օրը

մահացած Չինաստանում ՀՀ դեսպան Վահագն Մովսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա կիրակի՝ հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Հունիսի 16-ին, ժամը 12:00-15:00-ը  Կամերային երաժշտության տանը տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Հունիսի 10-ին կյանքի 47-րդ տարում սրտի հետ ունեցած խնդիրներից հանկարծամահ է եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանը։

Վահագն Մովսիսյանը պետական գործիչ էր և դիվանագետ, նա կուսակցական, տնտեսական և պետական գործիչ, ՀՀ վարչապետի խորհրդականի Վլադիմիր Մովսիսյանի որդին էր։

2000-2007 թթ.-ին  Վահագն Մովսիսյանը ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցության խորհրդի քարտուղարն էր, ՀՀ վարչապետին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցության խորհրդի քարտուղարը։

2000-ից 2007թթ. աշխատել է որպես Զարգացման հայկական գործակալություն գործադիր տնօրեն, իսկ 2007 թվականից առ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպանն էր։-0-