Հայկական ԱԷԿ-ը 2008թ. հունվար-մարտին ապահովել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 46,98%-ը
Հայկական ԱԷԿ-ը 2008թ. հունվար-մարտին ապահովել է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 46,98%-ը։ Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից, 2008թ. հունվար-մարտ ամիսներին ԱԷԿ-ում արտադրվել է 809,1 մլն. կվտ ժ. էլեկտրաէներգիա։
Հայաստանում գործող երկու ջերմաէլեկտրակայանները՝ Հրազդանի և Երևանի ՀԷԿ-երը, առաջին կիսամյակում արտադրել են 516,6 մլն. կՎտ ժ. կամ հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի 29,93%-ը, իսկ հիդրոէլեկտրակայաններին բաժին է ընկել 397,2 մլն. կՎտ ժ. կամ 23,06%։
Բացի այդ, հայկական հողմակայանն արտադրել է 0,5 մլն. կՎտ. ժ. էլեկտրաէներգիա (ընդհանուր ծավալի 0,03%-ը)։
Վիճակագրական տեղեկատվության համաձայն, Հայաստանում 2008թ. հունվար-մարտին էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 1722,4 մլն. կՎտ. Ժ., ինչը 5,9%-ով բարձր է 2007թ. նույն շրջանից։
Ընդ որում, ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 90,5%-ով, իսկ ԱԷԿ-ում նվազել են 0,2%-ով։ Նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀԷԿ-ում արտադրվել է 14,9%-ով պակաս էլեկտրաէներգիա։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 153,4 հազ. Գկալ ջերմաէներգիա, ինչը 5,4%-ով ցածր է 2007թ. ցուցանիշից։--0—

