Եվրոպացի փորձագետները մինչև մայիսի 15-ը եզրակացություն կներկայացնեն ցույցերի մասին՝ ՀՀ վիճելի օրենքի վերաբերյալ. խոսնակ

28.04.2008, 17:31
Եվրոպացի փորձագետները մինչև մայիսի 15-ը եզրակացություն կներկայացնեն ցույցերի մասին՝ ՀՀ վիճելի օրենքի վերաբերյալ. խոսնակ
Եվրոպացի փորձագետները մինչև մայիսի 15-ը եզրակացություն կներկայացնեն ցույցերի մասին՝ ՀՀ վիճելի օրենքի վերաբերյալ. խոսնակ

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները մինչև մայիսի 15-ը կներկայացնեն իրենց եզրակացությունը՝ «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ, տեղեկացրեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Խորհրդարանի կողմից օրենքում մտցված փոփոխությունների նախագիծն արդեն քննարկվել է հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ՝ ապրիլի 15-16-ին։ Քննարկումները հիմնականում կենտրոնացած էին փաստաթղթի երկու կետերի վրա, որոնք կարգավորում են զանգվածային միջոցառումների և տարերային ցույցերի անցկացման արգելքները», - հիշեցրեց խոսնակը երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Թորոսյանի խոսքերով, եվրոպացի փորձագետների հետ խորհրդակցությունները եղել են հրապարակային և բաց, ինչպես նաև հետագա աշխատանքը։ Խոսնակն ընդգծեց, որ հայկական իշխանությունների համար եվրոպացի փորձագետների կարծիքը կարևոր նշանակություն ունի։

Խորհրդարանի նախագահը պարզաբանեց, որ ժամանակի սղության պատճառով օրենքի վերաբերյալ խորհրդակցություններն անցել են առանց սեմինարների, որոնց անցկացման վերաբերյալ պնդում էին որոշ քաղաքական ուժեր։

«Օրենքը պետք է բարեփոխվի և համապատասխանեցվի եվրոպական չափորոշիչներին։ Օրենքի վերաբերյալ հետագա խորհրդակցությունները կանցկացվեն այդ թվում նաև սեմինարների տեսքով, եթե մեր ժամանակը բավականեցնի», - պարզաբանեց նա։

Հայկական կողմը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ու Վենետիկի հանձնաժողովի փորձագետները  ապրիլի 16-ին համաձայնության են եկել «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքում փոփոխությունների շուրջ։

Մարտի 18-ին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է «Ժողովների, ցույցերի, երթերի և հավաքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որն ուղղված է մարտի 1-2-ի իրադարձությունները չկրկնվելուն։

Արված փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը։ --0—