ՌԴ կառավարությունը հանձնարարել է ռուսական մշակութային կենտրոններ ստեղծել ԱՊՀ վեց երկրներում

22.04.2008, 13:42
ՌԴ կառավարությունը հանձնարարել է ռուսական մշակութային կենտրոններ ստեղծել ԱՊՀ վեց երկրներում

ՌԴ կառավարությունը նախաձեռնել է  Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոն բացել Ադրբեջանում, ինչպես նաև գիտության և մշակույթի ռուսական կենտրոններ ստեղծել Հայաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում և Ուկրաինայում, երեքշաբթի տեղեկացրել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ֆինանսավորել կենտրոնների բացումը «Միջազգային հարաբերություններ և միջազգային համագործակցություն» ենթաբաժնով  2008 թ. համար նախատեսված բյուջետային միջոցների հաշվին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-