Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ է նշանակվել

16.04.2008, 16:15
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ է նշանակվել
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ է նշանակվել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանակելու մասին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, Հարությունյանի հետ պայամագիր է կնքվել երեք տարի ժամկետով։

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական:

Միքայել Հարությունյանը վերջին մեկ տարվա ընթացում զբաղեցնում էր Հայաստանի պաշտապանության նախարարի պաշտոնը։ Ապրիլի 9-ին այդ պաշտոնին նշանակվեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։-0-