Կոնստանտին Զատուլինը կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին` միասնական լինել
ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է սատարեն միմյանց։
«Մենք ապրում ենք սպառնալից աշխարհում։ Այն անվտանգ չի դառնում։ Այդ մասին ստիպված է արդեն մտածել ոչ միայն Հայաստանը, այլև անգամ Ռուսաստանը, որն անհամեմատ մեծ է տարածքով ու բնակչության քանակով։ Եթե այդպես է, եկեք սատարենք միմյանց»,- չորեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Զատուլինը։
Նա մաղթեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն շարունակեն զարգանալ այնպես, ինչպես զարգանում էին այն տարիներին, երբ Հայաստանի նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարն էր։
Վարչապետ և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 21,5 տոկոսը։
Եվ եվրոպական դիտորդները, և ԱՊՀ դիտորդները ընտրություները ճանաչել են միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։
Սերժ Սարգսյանը չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին, ստանձնեց նախագահի պաշտոնը։-0-