Հայաստանի նախագահն արդյունավետ է համարում խորհրդարանի գործունեությունը

04.04.2008, 18:02
Հայաստանի նախագահն արդյունավետ է համարում խորհրդարանի գործունեությունը
Հայաստանի նախագահն արդյունավետ է համարում խորհրդարանի գործունեությունը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա խորհրդարանի գործունեությունն արդյունավետ է համարում և աբսուրդ է համարում նրա հնարարվոր ցրման վերաբերյալ խոսակցությունները։

«Ամենաաբսուրդային միտքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարն է։ Սա քաղաքական գործունեության այբուբենն է»,- ուրբաթ լրագրողներին ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են այն դեպքերում, երբ խորհրդարանը չի աշխատում, չի կարողանում կառավարություն ձևավորել կամ օրենքներ ընդունել։

«2007 թվականի ձևավորումից հետո Հայաստանի Ազգային ժողովն աշխատանքի մեծ արդյունավետություն է ցույց տվել։ Շատ քիչ խորհրդարաններ կան, որ այդպիսի արդյունավետությամբ են աշխատում, ինչի՞ համար են այդ դեպքում ընտրությունները»,-ասաց Քոչարյանը։

Ինչպես նշեց նախագահը, եթե նման տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ամեն ընտրություններից հետո անպայման պետք է կայանան մյուս ընտրությունները՝ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական։

«Չեմ կարծում, թե Հայաստանում ցանկացած ընտրությունները կարող են քաղաքական իրավիճակի թուլացման բերել, ճիշտ հակառակը՝ ցանկացած ընտրություններ նոր լարվածություն կստեղծեն երկրում»,-ասաց Քոչարյանը։-0-