Երևանի զանգվածային անկարգությունների բոլոր մեղավորնեը կկանգնեն դատարանի առաջ. գլխավոր դատախազ

07.03.2008, 18:14
Երևանի զանգվածային անկարգությունների բոլոր մեղավորնեը կկանգնեն դատարանի առաջ. գլխավոր դատախազ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խոստանում է ամեն հնարավոր բան անել, որպեսզի ժողովրդի դեմ զանգվածային հանցագործությունների իրականացման բոլոր մեղավորներն անպայման կանգնեն դատարանի առաջ։

Նախագահական ընտրություններից դժգոհ ընդդիմությունը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հանրահավաքներ է կազմակերպում։ Ընտրություններին հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհանրումների, որոնց արդյունքում  մահացավ ութ և վիրավորվեց 131 մարդ։ Մարտի 1-ից, նախագահի հրամանագրով,  Երևանում 20 օրով Արտակարգ դրություն է հայտարարվել։

«Ես որոշում կայացրեցի կարճ ժամանակամիջոցում ավարտել նախաքննության փուլը և քրեական գործերն ուղարկել դատարան, այդ պատճառով էլ շատ շուտով բոլորը բոլոր ապացույցների ներկայացման և դրանք բաց դատական նիստերի ընթացքում քննարկելու վկան կդառնան»,-ասաց նա։

Հովսեփյանն ընդգծեց քննչական մարմինների աշխատանքի բարձր արդյունավետությունը, ովքեր կարճ ժամանակում կարողացան ձևավորել ամբողջ օպերատիվ-քննչական համակարգը, որը զբաղվում է Երևանում մարտի 1-ին   տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ կատարված հանցագործությունների հետաքննությամբ։

«Ոչ միայն ընդհանուր քննչական խումբ է ստեղծվել, որը գլխավորում է Հատուկ քննչական խմբի ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, այլև ձևավորվել են առանձին օպերատիվ ենթախմբեր, որոնց վրա հանցագործության ամեն դեպքը հետաքննելու պարտականությունն է դրված»,-հայտնեց նա։

Գլխավոր դատախազի խոսքերով, նման աշխատաոճը թույլ կտա կարճ ժամանակամիջոցում էական պարզություն մտցնել աշխատանքի բոլոր ուղղություններում, որոնք իրականացվում են նախաքննության շրջանակներում։

«Այսօրվա դրությամբ կալանավորվել է 53 մարդ, որոնց մեղադրանք է ներկայացված տարբեր տեսակի հանցագործությունների փաստերով, ինչպես նաև ձերբակալված է 16 մարդ։ Քննվում և քրեական գործին են կցվում տեսագրությունները, իրեղեն ապացույցներն ու մյուս փաստաթղթերն ու իրերը, որոնք անհրաժեշտ են հետաքննության ընթացքում այս կամ այն հանգամանքը վեր հանելիս»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Հովսեփյանը նշեց, որ արդեն հարցաքննվել է մոտ 350 վկա, ովքեր անկարգությունների մասնակիցներին մահակներ և մետաղական ձողեր բաժանելու մասին, մարմնական վնասներ հասցնելու  համար հատուկ միջոցների պատրաստման վերաբերյալ կոնկրետ ցուցմունքներ են տվել։

«Հարցաքննվածների մեծ մասը հետաքննվող իրադարձությունների անմիջական մասնակիցներն են եղել, սակայն մենք ձերբակալել և պատասխանատվության ենք ենթարկել միայն նրանց, ում գործողությունները մենք որակավորում ենք Հայաստանի Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածներով»,-եզրափակեց նա։-0-