Իշխանությունները մտադիր են պատասխանատվության ենթարկել Երևանի զանգվածային անկարգությունների կազմակերպման և անցկացման բոլոր մեղավորներին
Հայաստանի իշխանությունները վճռական են անկարգությունների կազմակերպիչներին, հրահրիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու գործում:
Ինչպես կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ -պետությունների դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։
Գևորգյանը ներկայացրել է մարտի 1-ի երեկոյան Երևանում ստեղծված իրավիճակը, պարզաբանումներ է տվել Հայաստանի իշխանությունների գործողությունների, մասնավորապես, Երևանում արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների մասին:
Դիվանագետներին տեղեկացվել է, որ ՀՀ իշխանությունները ձեռնարկել են օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր միջոցները` ստեղծված իրավիճակում Երևանում կարգ ու կանոն հաստատելու և ապօրինի գործողությունները կասեցնելու ուղղությամբ:
Շաբաթ առավոտյան ՀՀ ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից, ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ և տեղի են ունեցել նրանց և Ոստիկանության և Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի բախումները։
ՀՀ նախագահը ստորագրել է Երևանում արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը։ Նախագահի հրամանով, 2008 թ. մարտի 1-ից Երևանում հայտարարել է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։-0-

