ԱՊՀ առաքելությունը հաստատում է Հայաստանի նախագահական ընտրությունների նորմալ ընթացքը

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հաստատում է Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների նորմալ ընթացքը, հայտարարեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ռուսաստանի Դաշնության Խորհրդի անդամ Վլադիմիր Ռուշայլոն։
«Ժանը 10։30-ի դրությամբ մենք այցելել ենք երկու ընտրատեղամաս, և որևէ խնդիր կամ դիտողություն չկա», - ասաց Ռուշայլոն երեքշաբթի լրագրողներին Երևանում։
Նրա խոսքերով, երկու ընտրատեղամասերի տվյալներով, քվեարկել է ընտրողների 20 տոկոսից քիչ ավելին, ներկա են ԱՊՀ և ԵԱՀԿ դիտորդները։
«Ամեն ինչ լավ է ընթանում, ընտրությունները նորմալ և կազմակերպված են ընթանում»,- ասաց Ռուշայլոն։
Պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ինչ են խոսում հնարավոր ընտրակաշառքների մասին, Ռուշայլոն առաջարկեց սպասել քվեարկության ավարտին։
«Եկեք սպասենք քվեարկության ավարտին և այն ժամանակ գնահատենք ընտրություններն ընդհանուր առմամբ», - ասաց ռուս սենատորը։
Հայաստանում երեքշաբթի՝ փետրվարի 19-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին մեկնարկեցին համահանրապետական նախագահական ընտրությունները։ Նախագահի թեկնածուի պաշտոնի համար առաջադրվել է ինը թեկնածու։
Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն, համահանրապետական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 328 320 ընտրող։
Ընտրություններին հետևում է 39 տեղական և 6 միջազգային կազմակերպությունների շուրջ 14 հազ. դիտորդ։-0-