Արվել է հնարավոր ամեն ինչ` ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար. ՀՀ նախագահ

18.02.2008, 19:33
Արվել է հնարավոր ամեն ինչ` ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Արվել է հնարավոր ամեն ինչ` ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից՝ այս մասին  հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեին հետ հանդիպման ժամանակ:

Հաղորդագրության համաձայն՝  Թալվիթիեն տեղեկացրել է, որ առաջիկա օրերի ընթացքում համակարգելու է  Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների աշխատանքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընտրական գործընթացի և, ընդհանրապես,  նախընտրական իրավիճակի վերաբերյալ:

Փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները, որին կմասնակցի  ինը թեկնածու։

Ընտրություններին կհետևի շուրջ 14 հազար դիտորդ 39 տեղական և 6 միջազգային կազմակերպոթւյուններից։

Հայաստանում  ԵԱՀԿ-ն ներկայացնում են երկու առաքելություններ՝ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ԵԱՀԿ պատգամավորական վեհաժողովը, որի կազմում  400 մարդ կա։-0-